շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսն իր աջակցությունն է հայտնել Վեհափառին

Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսն իր աջակցությունն է հայտնել Վեհափառին

Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, իր աջակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։

«Ես` Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանս, որդիական հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»,- նշել է նա։

Հավելենք, որ երեկվանից հոգևորականները շարունակում են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը հայտնել Մայր Աթոռին ու Վեհափառ Հայրապետին:

  • Կիսվել: