շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Դադիվանքում կատարվել են նոր նշանակումներ

Դադիվանքում կատարվել են նոր նշանակումներ

 Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 
 
Հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը համատեղության կարգով առժամապես ծառայության է կոչվել Արցախի թեմում`որպես Դադիվանքի վանահայր։
 
Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը, ազատվելով Եգիպտոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Արցախի թեմ` որպես Դադիվանքի հոգևոր սպասավոր։
 
Դադիվանքում իր ծառայությունը կշարունակի նաև Բարեշնորհ Մանվել սարկավագ Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդությունում ստանձնած պարտականություններից։

  • Կիսվել: