ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դադիվանք որևէ ադրբեջանցի չի կարող մտնել, ոչ զինվոր, ոչ աշխարհիկ, ոչ շինարար. Տեր Անդրեաս քահանա Թավադյանը՝ Դադիվանքը պղծելու լուրերի մասին

Դադիվանք որևէ ադրբեջանցի չի կարող մտնել, ոչ զինվոր, ոչ աշխարհիկ, ոչ շինարար. Տեր Անդրեաս քահանա Թավադյանը՝ Դադիվանքը պղծելու լուրերի մասին

Համացանցում լուրեր են տարածվում այն մասին, որ ազերի-թուրքերը պղծել են նաև Դադիվանքը, հեռացրել են վանական համալիրի եկեղեցիների երկու գմբեթները։

Armdaily.am-ի հետ զրուցում Արցախի թեմի հոգևոր սպասավոր Տեր Անդրեաս քահանա Թավադյանը վստահեցրեց, որ լուրն իրականությանը չի համապատասխանում։ «Այնտեղ խաղաղապահների զորախումբ կա և մեր հոգևորականներն են այնտեղ, որևէ մեկը չի կարող մտնել և պղծել։
 
Թե ինչ կլինի հետո՝ չեմ կարող ասել, բայց այս պահին որևէ նման բան չկա։ Մի փոքր դժվարություններ ունենք այնտեղ Դադիվանք գնալու և ուխտավորների տանելու հետ կապված, սակայն գմբեթների հեռացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
 
Այնտեղ ադրբեջանցիներ չեն էլ կարող մտնել, ոչ զինվոր, ոչ աշխարհիկ, ոչ շինարար։ Այնտեղ ոչ մեկ չի մտնում, առավելագույնը կարող է ադրբեջանցիները լրագրողների բերեն, ադրբեջանցի կամ ռուս հոգևորականներ գան, մյուսները տարածք չեն կարող մտնել»։

  • Կիսվել: