Դա բոլորիս պատվի խնդիրն է. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել։
Իշխանյանը դիմել է ՀՀ ՄԻՊ-ին՝ հրավիրելով Ադրբեջան՝ իրենց հետ հանդիպման։
«Պարոնա՛յք պետական պատասխանատուներ, Ադրբեջանում գտնվող 19 անձինք Հայաստանի Հանրապետության անձնագիր կրող անհատներ են։ Իմացած եղե՛ք, որ դա մեր անհատական պատվի խնդիրը չէ, դա բոլորիս պատվի խնդիրն է։ Մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք»,- նշել է Իշխանյանը։
Նա հայ ժողովրդին կոչ է արել պինդ մնալ։
Մանրամասները՝ տեսանյութում։



