հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Բեռնատար ավտոմեքենան բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին. կան տուժածներ

Բեռնատար ավտոմեքենան բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին. կան տուժածներ

Նոյեմբերի 12-ին ժամը 09:22-ին ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Հայկազովի» կամրջին  տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: 

Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից՝հավելելով, որ նախնական տվյալներով՝ բեռնատար ավտոմեքենան բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին: Կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության, ԱԻ պետական ծառայության փրկարարները, շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկների խումբը: 

Պարզվել է կամուրջի մոտ իրար են բախվել Ասկերան քաղաքի բնակիչներ՝ Ա. Պետրոսյանի վարած «ՄԱԶ» և Զ. Հարությունյանի «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջիններիս վիճակը ծանր է:  ՃՏ պատահարի հետևանքով վարորդներից բացի հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել ևս 7 քաղաքացի: 

«Նրանց առողջական վիճակի և պատահարի մասին մանրամասն տվյալներ կհրապարակվեն ավելի ուշ»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: