երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բերձոր համայնքի տեղահանված բնակիչների համար ևս նախատեսված է աջակցության ծրագիր. նախարար

Բերձոր համայնքի տեղահանված բնակիչների համար ևս նախատեսված է աջակցության ծրագիր. նախարար

Կառավարությունը ծանոթացել է Բերձորի բնակիչների բաց նամակին՝ կապված աջակցության ծրագրում համայնքի բացակայության հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

՛՛Տեղեկացնում եմ, որ ինչպես Բերձոր համայնքի այնպես մնացած բոլոր համայքների այն բնակիչների համար, ովքեր տեղահանվել են իրենց կացարաններից, նախատեսված է աջակցության առանձին ծրագիր, որը առաջիկա օրերին կներկայացվի հաստատման՛՛,-նշել է նա։

 

 

  • Կիսվել: