կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Բենզին վաճառելու պատրվակով գումար է հափշտակել Ստեփանակերտի բնակիչներից․ Բացահայտում

Բենզին վաճառելու պատրվակով գումար է հափշտակել Ստեփանակերտի բնակիչներից․ Բացահայտում

Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը`ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն, պարզել է, որ Արցախում հաշվառված  Հայաստանի Հանրապետությունում բնակվող  30-ամյա Հ.Հ.-ն,  2023թ. մարտ-ապրիլ ամիսներին, «Facebook» սոցիալական ցանցում, տարբեր անվամբ գրանցված օգտահաշիվների միջոցով, ֆեյսբուքյան խմբերում տեղադրել է բեզինի վաճառքի մասին կեղծ հայտարարություններ։

Խաբեությամբ, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, վերջինս վստահությունը չարաշահելու եղանակով և ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, բենզինի վաճառք իրականացնելու պատրվակով գումարներ է հափշտակել Ստեփանակերտ քաղաքի 2  բնակչից։

Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո այն հափշտակվել է Հ. Հ.-ի կողմից՝ ինչի արդյունքում Արցախի բնակիչներին պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

  • Կիսվել: