ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բայդենի խորհրդականն ու Էրդողանի խոսնակն անդրադարձել են Արցախում տիրող իրավիճակին

Բայդենի խորհրդականն ու Էրդողանի խոսնակն անդրադարձել են Արցախում տիրող իրավիճակին

Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալըննի հետ։ Կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում։

Ինչպես նշում են թուրքական ԶԼՄ-ները՝ ՛՛կողմերը մանրամասն քննարկել են իրադրությունը Աֆղանստանում, Սիրիայում, ինչպես նաև խաղաղության ապահովումը և բարգավաճումը Ղարաբաղում՛՛։

Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշված է. ՛՛Սալիվանն ու Քալընը քննարկել են թուրք-ամերիկյան կապերի հետագա քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն երկու երկրների նախագահների միջև Հռոմում տեղի ունեցած վերջին բանակցություններից հետո՛՛:

 

 

  • Կիսվել: