երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բարեգործական համերգ. աջակցենք Արցախի երեխաներին և ընտանիքներին

Բարեգործական համերգ. աջակցենք Արցախի երեխաներին և ընտանիքներին

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին (EST), տեղական ժամանակով 22:00-ին տեղի կունենա «Աջակցենք Արցախի երեխաներին և ընտանիքներին» խորագրով բարեգործական համերգը, որը կհեռարձակվի հետևյալ հղմամբ` https://youtu.be/WfGCsX4EhH4 :
 
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ համերգի կազմակերպիչն է «Հայերի համաշխարհային ասոցիացիան» (AWA, Վաշինգտոն), ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո՝ «Կադանս» երաժշտական կենտրոնի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համագործակցությամբ:
 
Համերգին մասնակցում են Հասմիկ Պապյանը, Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը, Սոնա Բարսեղյանը, Նարեկ Կազազյանը, Հասմիկ Բաղդասարյան֊Դոլուխանյանը, «Կադանս» անսամբլը (Սոֆի Միքայելյան, Հակոբ Ջրաղացպանյան, Վարազդատ Խաչումյան, Բորիս Եգանյան, Գուրգեն Ամիրյան)։ Համերգը վարում են Կարեն Քոչարյանը և Դիանա Մալխասյանը։
 
Նվիրատվությունների 100%-ն ուղղվելու է անմիջապես Արցախի երեխաներին և ընտանիքներին, ինչի վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն «Հայերի համաշխարհային ասոցիացիայի» (AWA) սոցիալական ցանցերի էջերում:
 
Նվիրատվությունները՝ հետևյալ հղմամբ. https://charity.gofundme.com/.../support-children-and...:

  • Կիսվել: