երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բաքվում ՌԴ դեսպանին բողոքի նոտա են հանձնել

Բաքվում ՌԴ դեսպանին բողոքի նոտա են հանձնել

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին կանչել են ԱԳՆ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն: Դեսպանին բողոքի նոտա են հանձնել՝ Արցախի ներկայացուցիչների՝ Մոսկվա կատարած այցի պատճառով:

Նշվում է, որ խոսքը ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի՝ ՌԴ կատարած այցի մասին է, սակայն չի ասվում, թե նրանք Ռուսաստանում երբ են եղել:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Նման այցելությունները սադրիչ բնույթ են կրում և ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»:

  • Կիսվել: