երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բաքվում Բայրամովի հետ հանդիխմանը Գերմանիայի ԱԳ նախարարն իր խոսքում կիրառել է  Շուշի և Ստեփանակերտ անունները

Բաքվում Բայրամովի հետ հանդիխմանը Գերմանիայի ԱԳ նախարարն իր խոսքում կիրառել է Շուշի և Ստեփանակերտ անունները

Հարավային Կովկասի տարածաշրջանը հետաքրքրություն է ներկայացնում Եվրոպայի համար, այստեղ տնտեսական համագործակցության հեռանկարներ կան։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը։ 

Մամուլի ասուլիսի ընթացքում Բերբոքն օգտագործել է Շուշի և Ստեփանակերտ քաղաքների անունները, ինչին Բայրամովն արձագանքել է. ՛՛Գերմանիայի ԱԳ նախարարի օգտագործած անունները գրանցված չեն։ Կցանկանայի, որ նախարարը հարգեր Արդբեջանի տարածքային ամբողջականությունը՛՛:

Ի պատասխան՝ Բերբոքն ասել է, որ ՛՛Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՛՛:

՛՛Մենք միշտ Ղարաբաղը համարել ենք Ադրբեջանի մաս՛՛,-ընդգծել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

  • Կիսվել: