ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բաքուն նոտա է հղել Թեհրանին՝ կապված «Ադրբեջանի Ղարաբաղի շրջան Իրանի քաղաքացիների անօրինական ներթափանցման մասին տեղեկատվության հետ»

Բաքուն նոտա է հղել Թեհրանին՝ կապված «Ադրբեջանի Ղարաբաղի շրջան Իրանի քաղաքացիների անօրինական ներթափանցման մասին տեղեկատվության հետ»

Բաքուն նոտա է ուղարկել Թեհրան՝ կապված ՛՛Ադրբեջանի Ղարաբաղի շրջան Իրանի քաղաքացիների անօրինական ներթափանցման մասին տեղեկատվության հետ՛՛: Այս մասին  հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ հավելելով, որ ՛՛այնտեղ ժամանակավորապես ռուս խաղաղապահներ են տեղակայված՛՛: Այս մասին տեղեկացնում է ՛՛Ինտերֆաքս-Ադրբեջանը՛՛։

Հաջիզադեն, մասնավորապես, ասել է. ՛՛Ինչ վերաբերում է մեր տարածք Իրանի քաղաքացիների ապօրինի անցման մասին հաղորդագրություններին, ապա իրավիճակը պարզաբանելու համար համապատասխան գրություն է ուղարկվել Ադրբեջանում Իրանի դեսպանատուն՛՛:

Նա հավելել է, որ Բաքուն սպասում է Իրանի պատասխանին։

 

 

 

  • Կիսվել: