կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բաքուն չի պատրաստվում հումանիտար բեռները թողնել Արցախ. Ադրբեջանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բաքուն չի պատրաստվում հումանիտար բեռները թողնել Արցախ. Ադրբեջանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Արցախ հումանիտար բեռների փոխադրման հետ կապված։ Բաքուն ևս մեկ անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում բեռները թողնել Արցախ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը:

«Հայկական կողմից մարդասիրական բեռների պատրվակով ավտոշարասյուններ ուղարկելն Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ՝ առանց մեր երկրի հետ պայմանավորվածության, հերթական սադրանքն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։

Այս սադրանքի խրախուսումը հայկական պետության և վարչապետի մակարդակով անընդունելի է»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բաքուն շարունակում է հայտարարել, թե Հայաստանի պնդումներն Արցախում վատթար հումանիտար իրավիճակի մասին նպատակ ունեն, իբր, «անհիմն քաղաքական շահարկումներով լարվածություն ստեղծել»: Ադրբեջանը նաև հայտարարել է, թե Հայաստանը, իբր, պետք է զերծ մնա «սադրիչ քայլերից, աջակցի Աղդամի և այլ այլընտրանքային ճանապարհների օգտագործմանը, որոնք առաջարկել է ադրբեջանական կողմը»:

Բացի այդ, ըստ Բաքվի՝ Հայաատանը չպետք է խոչընդոտի արցախահայերին «ինտեգրելու Ադրբեջանի ջանքերին»:

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր. «Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրությունը»:

Հավելենք, որ երեկվանից Հայաստանից Արցախ ուղարկված հումանիտար բեռը դեռ տեղ չի հասել, Արցախ մուտք գործելու համար ՀՀ-ն, ըստ Փաշինյանի, սպասում է ՌԴ խաղաղապահ զորախմբի և պաշտոնակլան Բաքվի դրական արձագանքին:

 

  • Կիսվել: