հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ

Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ:

Ինչպես Primenews.am-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
 
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ Արցախին մշտապես սատարելու գործում: 

  • Կիսվել: