երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բակո Սահակյանը «Արցախէներգո»-ի աշխատակիցների հետ քննարկել է ընկերության ծրագրերը

Բակո Սահակյանը «Արցախէներգո»-ի աշխատակիցների հետ քննարկել է ընկերության ծրագրերը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է «Արցախէներգո» ընկերության մի խումբ աշխատակիցների՝ գլխավոր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը:

 

Քննարկվել են ընկերության գործունեությանը, առկա խնդիրներին եւ ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական օրվա եւ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: