շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շնորհիվ նաև Ձեր իմաստնության՝ հնարավոր եղավ ապահովել Արցախի համար կայուն իրավիճակ․ Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Շնորհիվ նաև Ձեր իմաստնության՝ հնարավոր եղավ ապահովել Արցախի համար կայուն իրավիճակ․ Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին շնորհավորել է ծննդյան 61-ամյակի կապակցությամբ։

Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Մեծարգո՛ Բակո Սահակի․

սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 61-րդ տարեդարձի առթիվ։

Դուք ղեկավարել եք Արցախի Հանրապետությունը բարդ և պատասխանատու մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ մի կողմից արձանագրում էինք տնտեսական և քաղաքական հաջողություններ, բայց մյուս կողմից ակնհայտ երևում էին թշնամու նկրտումները՝ վերացնելու Արցախը՝ որպես պետական կազմավորում։

Շնորհիվ նաև Ձեր իմաստնության՝ հնարավոր եղավ ապահովել Արցախի համար կայուն իրավիճակ։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը, մաղթում քաջառողջություն և հաջողություններ՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ հասարակական-քաղաքական ոլորտներում»։

  • Կիսվել: