կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բացառիկ հնարավորություն Արցախում ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար

Բացառիկ հնարավորություն Արցախում ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար

Արցախի տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ներդրումներ անել ցանկացողների համար աջակցության ծրագիր է ներկայացրել։
 
"5 ամիս շարունակ Արցախում բնակվողները, բացառությամբ 18-58 տարեկան տղամարդկանց, կստանան 68 հազար դրամ: Սա բացառիկ հնարավորություն է Արցախում ձեռնարկատիրական գործունեություն սկսել ցանկացողների համար: 5 ամիս շարունակ դուք հնարավորություն կունենաք աշխատակիցներ ներգրավել ցածր վարձատրությամբ, քանզի 68 հազար դրամը ձեր աշխատակիցը կստանա աջակցության ծրագրով: Արցախը սպասում է ներդրումների՝ շինանյութերի արտադրության ոլորտում լինի դա, սպասարկման ու զբոսաշրջության, թե այլ բնագավառում",- գրել է նախարարը։

  • Կիսվել: