հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՀ ԱԺ-ում քննարկվել է «Երկարօրյա դպրոց» ծրագիրը

ԱՀ ԱԺ-ում քննարկվել է «Երկարօրյա դպրոց» ծրագիրը

Ապրիլի 23–ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում  ԱՀ ԿԳՍՄ նախարարի նախաձեռնությամբ կազմակերպվել է քննարկում ՝«Երկարօրյա դպրոց» ծրագրի հայեցակարգի և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ծրագրի կազմակերպման կարգի շուրջ:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
 
Կրթական համակարգում երկարօրյա կրթության ծրագիրը  նախատեսվում է մեկնարկել 2021թ սեպտեմբերի մեկից հանրապետության երեք շրջանների քսան դպրոցներում: Նպատակը կրթության որակի բարձրացմանը զուգահեռ տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովելն է:
 
Ծրագրի նպատակն է՝ մասնակցային աշխատանքի, ժամանցի ու դասապատրաստումների միջոցով ամրապնդել դասի ժամանակ ձեռք բերված գիտելիքն ու հմտությունները, բարձրացնել կրթության որակը, չեզոքացնել ծնողների կողմից դասապատրաստման անհավասար պայմանները, ստեղծել սոցիալականացման և զբաղվածության նոր հնարավորություններ, ապահովել որակյալ ու բալանսավորված ամենօրյա սնունդ սովորողների համար, հաղթահարել քաղաք-գյուղ կրթական անհամաչափ զարգացումն ու Արցախի շրջանային համայնքները գրավիչ դարձնել քաղաքացիների համար:
 
Երկարօրյա ծրագիրը նախատեսված է երկարօրյա ծրագիր կազմակերպող հաստատության տարրական և միջին դպրոցի բոլոր աշակերտների համար:
 
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հավանություն են տվել ծրագրին: Քննարկումների արդյունքում եղել են առաջարկներ ծրագրի օրակարգի, խմբերի խտության, չափորոշիչների համակարգի մշակման, ծրագիրը դեռևս  միայն տարրական դպրոցում կիրառելու առնչությամբ:
 
Քննարկումների ավարտին ներկաները որոշել են  հնչեցված առաջարկները  գրավոր ներկայացնել ԿԳՍՄ, լրացուցիչ քննարկել, վերանայել հայեցակարգի ու կարգի համապատասխան դրույթները:

  • Կիսվել: