հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱԺ նախագահը ընդունել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարին և գլխավոր դատախազին

ԱԺ նախագահը ընդունել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարին և գլխավոր դատախազին

Մարտի 29-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանի ու գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ:

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
 
Քննարկվել են օրենսդրական փոփոխությունների հետ կապված հարցեր:
 
«Նոր իրողությունները նոր պահանջներ են թելադրում, քաղաքացիների կողմից հարցեր են բարձրացվում, դրանց արձագանքել է պետք»,-ասել է Արթուր Թովմասյանը:
 
Արդարադատության նախարարի ու գլխավոր դատախազի հետ օրենսդիրի ղեկավարը քննարկել է նոր օրենսդրական փոփոխությունների, շրջանառության մեջ գտնվող օրինագծերի սահմանադրությանը համապատասխանեցնելու հետ կապված հարցեր:
 
Անդրադարձ է կատարվել անվտանգության խորհրդի գրասենյակում մշակված օրինագծերին:
 
Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ օրինագիծը փոխանցվել է իր ղեկավարած գերատեսչություն ու գտնվում է լրամշակման փուլում:

  • Կիսվել: