Ազատության պողոտայի հանրահավաքի մասնակիցները շեփորի հնչյունների ներքո երթով շարժվում են դեպի Եռաբլուր
Ազատության պողոտայի հանրահավաքի ավարտին մասնակիցները շեփորի հնչյունների ներքո երթով շարժվեցին դեպի Եռաբլուր:
Ինչպես հայտարարեցին հանրահավաքի համակարգողները՝ երթի նպատակը հայրենիքի ազատության ու պաշտպանության համար հերոսացած զինվորների հիշատակի առջև խոնարհվելով՝ հավատարմությունը հայտնելն է այն գաղափարին, որի համար նրանք զոհել են իրենց կյանքը՝ երդվելով, որ շարունակելու են նրանց գործը: