չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Այսօր խաղաղապահների օրն է․ Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է ռուս խաղաղպահներին (լուսանկարներ)

Այսօր խաղաղապահների օրն է․ Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է ռուս խաղաղպահներին (լուսանկարներ)

Այսօր խաղաղապահների օրն է: Այսօր արցախցիները այդ տոնի խորհուրդը սեփական մաշկի վրա են զգում, քանզի նրանց պարտադրված անհավասար պատերազմի դադարեցումը նշանավորեց ռուս խաղաղապահների մուտքը մեր երկիր, հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։
 
Տարածաշրջանում զինադադարի պահպանման երաշխավորներին այսօր շնորհավորել է Ստեփանակերտի քաղաքապետը: 
 
Դավիթ Սարգսյանը այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր, զրուցել նրանց հետ, ստեփանակերտցիների անունից երախտագիտություն է հայտնել խաղաղասիրական բազմագործառույթային առաքելության համար և հույս հայտնել, որ նրանց աջակցությամբ Արցախում կտիրի կայուն խաղաղություն:
 
 
 
 
 
 

  • Կիսվել: