ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այսօր Արցախի պահպանողական կուսակցության հիմնադիրներից մեկի՝ Արայիկ Խաչատրյանի որդու՝ Միքայել Խաչատրյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի պահպանողական կուսակցության հիմնադիրներից մեկի՝ Արայիկ Խաչատրյանի որդու՝ Միքայել Խաչատրյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի պահպանողական կուսակցության հիմնադիրներից մեկի՝ Արայիկ Խաչատրյանի որդու՝ Միքայել Խաչատրյանի ծննդյան օրն է: Այս մասին իր գչրառման մեջ նշել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

Նա, մասնավորապես, գրել է․

"Միքայելը կդառնար 19 տարեկան, սակայն նա հերոսաբար ընկավ 2020 թվականին՝ Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ: Միքայելը պայծառ անձնավորություն էր: Նա մեծ ապագա կունենար, որպես գիտնական, մեծ ներդրում կունենար հայրենի երկրի զարգացման և շենացման գործում: Միքայելը նաև Արցախի պահպանողական կուսակցության երիտասարդական թևի լավագույն ներկայացուցիչներից էր:

Շնորհավո՛ր ծնունդդ, սիրելի Միքայել: Քո և քեզ նման հազարավոր երիտասարդների պայծառ հիշատակը թախիծի, ցավի հետ միասին պատգամում է նաև հպարտություն, պարտքի և հայրենիքին ծառայելու, նվիրվելու խորհուրդ: Ձեր բոլորի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում և հոգիներում":

  • Կիսվել: