Այսօ՛ր, ա՛յս պահին ունենք միայն համազգային երկու գերնպատակ. ՇՄ նախարար
ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
՛՛Այսօ՛ր, ա՛յս պահին ունենք միայն ՀԱՄԱԶԳԱՅԻՆ երկու ԳԵՐՆՊԱՏԱԿ.
համայն հայության ողջ ներուժն ուղղել ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ՝ զինվորագրվելով առաջնագծում եւ/կամ ի նպաստ ճակատի՝ գործելով թիկունքում,
համայն հայության ողջ ներուժն ուղղել ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ՝ սփյուռքի բոլոր օջախներում, միջազգային կազմակերպություններում ու աշխարհի հրապարակներում թմբկահարելով այդ լեգիտիմ պահանջը՝ որպես էթնիկ-անվտանգության բացառիկ երաշխիք՛՛։