ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այս տարի առաջին անգամ վիրավոր սրտերով ենք մոտենում մայիսյան հաղթանակներին. Տեր Ներսես քահանա Ասրյան

Այս տարի առաջին անգամ վիրավոր սրտերով ենք մոտենում մայիսյան հաղթանակներին. Տեր Ներսես քահանա Ասրյան

Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի թեմի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Ներսես քահանա Ասրյանը՝ նշելով, որ պատմության ընթացքում հայ ժողովուրդը ունեցել է փառահեղ հաղթանակներ:

Նրա խոսքով՝ ուղենշողը եղել է այն, որ սերունդները դաստիարակվել են հաղթանակի ոգով:
 
«Այս տարի առաջին անգամ վիրավոր սրտերով ենք մոտենում մայիսյան հաղթանակներին: Բայց, բնական է, որ ոչինչ չի ստվերում այդ հաղթանակները, մեր հերոսների կատարած գերմարդկային սխրանքները: Ըստ էության, այս հաղթանակների ոգով է, որ պիտի դաստիարակվեն մեր սերունդները, որպեսզի կարողանանք նաև այս փուլում կրած պարտությունից և ձախողումներից հետո վերականգնվել և առաջ գնալ: Եկեղեցին միշտ ոգեկոչել, սրբադասել է նահատակներին՝ սկսած Ավարայրից : Հայրենիքի համար նահատակությունը մեծագույն սխրանք է և հավասարազոր է հանուն Աստծո նահատակության: Այս մտորումներից ելնելով է, որ հայ առաքելական եկեղեցին իրականացնելու է մի շարք միջոցառումներ» ,- ավելացրել է Տեր Ներսես քահանա Ասրյանը:

  • Կիսվել: