Այս ֆիլմում մի շարք գողտրիկ բացահայտումներ եմ արել իմ կյանքից ու ապրումներից. Արտակ Բեգլարյան
Հ1-ը երեկ հրապարակեց այս ֆիլմը՝ «Կամքի ուժ» շարքից, որտեղ ներկայացվում է և՛ իմ ու ընտանիքիս ներկան, և՛ իմ անցած կյանքի տարբեր դրվագներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻ պաշտպան րտակ Բեգլարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ֆիլմում մի շարք գողտրիկ բացահայտումներ եմ արել իմ կյանքից ու ապրումներից:
Նկարահանումները կատարվել են օգոստոսին, բայց խորհրդանշականորեն վերաբերում են նաև այսօրվա մարտահրավերներին:
Շնորհակալություն Ռազմիկ Գրիգորյանին և իր թիմին «Կամքի ուժ» գեղեցիկ ֆիլմաշարի համար»: