ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ավտովթար Ստեփանակերտում. վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Ավտովթար Ստեփանակերտում. վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Հոկտեմբերի 5-ին ժամը 00:00-ին Արցախի ԱԻՊԾ 911 ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների և Մ.Գոշ հասցեի խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհային պատահար:

Տուժած քաղաքացուն օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարարական հերթապահ օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր:

Տեղում պարզվել է, որ իրար են բախվել «Mercedes benz» և «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով հետևանքով «Mercedes benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, պատահարի վայրում գտնվող քաղաքացու ավտոմեքենայով, տեղափոխել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Փրկարարներն իրականացրել են կանխարգելիչ միջոցառումներ և հոսանքազրկել վթարված ավտոմեքենաները:

Համապատասխան բժշկական հետազոտություններն իրականացնելուց հետո, տուժաշ քաղաքացին, դուրս է գրվել հիվանդանոցից:

 
 
 

  • Կիսվել: