երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ավրորա»-ն կշարունակի հումանտար աջակցություն ցուցաբերել Արցախին

«Ավրորա»-ն կշարունակի հումանտար աջակցություն ցուցաբերել Արցախին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշարունակի հումանտար աջակցություն ցուցաբերել Արցախին: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ ունեցած զրույցում ասել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ, Ֆրանսիայի արտաքին և Եվրոպայի գործերի նախկին նախարար, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնար Քուշները։

«Ես այստեղ եմ ընկերներիս և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությսն ներկայացուցիչների հետ: Մենք վստահ ենք, որ կարողանալու ենք հնարավորինս աջակցել և հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին»,-ասել է Քուշները:

 
«Ավրորայի»՝ Արցախին ուղղված ծրագրերի թիվը հասնում է 57-ի, դրանց մի մասը, այդ թվում՝  Ստեփանակերտի համար 3 պետական մանկապարտեզի վերանորոգման ծրագիրը, դեռ իրագործման փուլում է:
Բնութագրությունը հասանալի չէ 
 
Մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանի գնահատմամբ՝ ճգնաժամի հաղթահարմանն «Ավրորան» արձագանքեց պատերազմի առաջին իսկ օրվանից.
 
««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է Արցախի օգնության ծրագրի հիմնովին նոր փուլ. այսուհետ այն կաջակցի այնպիսի նախագծերի, որոնք օժանդակում են եւ խթանում սոցիալական երկարաժամկետ զարգացումը տարածաշրջանում: Պատերազմից հետո «Ավրորայի» կողմից մեկնարկած ծրագիրն #AraratChallenge նախաձեռնության միջոցով մարդասիրական անհապաղ օգնություն էր տրամադրում արցախցիներին: Բացի այդ, «Ավրորայի» համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը եւ Ռուբեն Վարդանյանը 1 մլն ԱՄՆ դոլար նվիրաբերեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Արցախի օգնության ծրագրերի համար: Այս նոր փուլով անցում է կատարվում կայունությանն ուղղված ծրագրերին, որոնք կապահովեն երկարաժամկետ ազդեցություն եւ կընդգրկեն ֆինանսավորման նախագծեր, որոնք աջակցում են փոքր ձեռներեցությանը, ենթակառուցվածքների վերականգնմանը եւ կխթանեն տնտեսությունը: Միեւնույն ժամանակ նախաձեռնությունը հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ պահպանելու եւ առաջ մղելու հայկական ժառանգությունը տարածաշրջանում: Այն նաեւ կշարունակի աջակցել նախագծերի, որոնք անմիջական օգնություն են տրամադրում Արցախի անապահով համայնքներին: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի հաստատումից հետո «Ավրորան» կարեւոր դերակատարում ունեցավ՝ անհապաղ օգնություն տրամադրելով մարդասիրական լուրջ ճգնաժամի առաջ կանգնած արցախահայությանը: Այսօր տեղում անհրաժեշտ են ռազմավարական լուծումներ, եւ մենք ուրախ ենք լինել առաջիններից մեկը, որն օրակարգ է վերադարձնում երկարատեւ սոցիալական զարգացումն ու աջակցում նախագծերին, որոնք նպաստում են դրան»,- նշեց «Ավրորայի» Նարինե Աղաբալյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
 
Բեռնար Քուշները, Ալեն Բուանեն և Պատրիս Ֆրանչեսկին տեղում ծանոթացել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության արցախյան ծրագրերի ընթացքին: Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանի խոսքով՝ նախաձեռնության կողմից կենտրոնին ուղղված  10 հազար ԱՄՆ դոլարը կօգտագործեն ենթակառուցվածքների բարելավմանը. ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն աջակցում է մեզ՝ վերակառուցելու և արդիականացնելու թեքահարթակը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր ունեն ավնաթոռ օգտագործման կամ տեղաշարժվելու խնդիրներ, ավելի հեշտությամբ կարողանան օգտագործել թեքահարթակը »,-նշել է Վ. Թադևոսյանը:

  • Կիսվել: