կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ավարտին է հասցվում Ստեփանակերտի նորակառույց ծննդատան շինարարությունը (լուսանկար)

Ավարտին է հասցվում Ստեփանակերտի նորակառույց ծննդատան շինարարությունը (լուսանկար)

Հանրապետությունում անվճար, որակյալ, արդյունավետ, թափանցիկ և հասանելի առողջապահական համակարգ ունենալու ուղղությամբ ոլորտում արդեն իրագործվել և ընթացքավորվել են մի շարք ծրագրեր:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այս  մասին  այսօր՝  սեպտեմբերի   2-ին,  Կառավարության ընդունելությունների տանը  կայացած   մամուլի ասուլիսի  ժամանակ   ասել է  Արցախի Հանրապետության նախագահ  Արայիկ  Հարությունյանը: Нет описания.
Նրա  խոսքով՝ սեպտեմբերի  1-ից    բժիշկների  աշխատավարձերն  ավելացվել    են   30  %-ով, բուժքույրերին՝  20 %-ով, իսկ  կրտսեր   բուժանձնակազմինը՝  15 %-ով:  Ոլորտի   աշխատողների   աշխատավարձերի   կտրուկ   բարձրացումը   կլինի   գալիք    տարվա   հունվարի  1-ից:
 
«2021  թվականի    հունվարի  1-ից   առողջապահական   ամբողջ   համակարգը  կդառնա  անվճար:  ՀՀ  առողջապահության  նախարարության   կողմից  ԱՀ   առողջապահության  նախարարությանն  է  հատկացվել  3  ռեանիմոբիլ  և  7   սանիտարական  մեքենա:  Ավարտին  է  հասցվում Ստեփանակերտի  մոր  և  մանկան   առողջության   պահպանման  կենտրոնի  և  նրա  հարակից   տեղամասային   պոլիկլինիկայի  համար   նախատեսված  կիսակառույց  շենքերի  շինարարությունը: Նոր   շենքը   շահագործման   կհանձնվի  որպես  ծննդատուն, իսկ  գործողը  անհրաժեշտության դեպքում   կծառայի  Նոր  տիպի  կորոնավիրուսով   վարակվածների  բուժմանը:
 
Հաստատված  է  անհրաժեշտ   գույքի ու սարքավորումների   ցանկը, որում   ներառված  է  միայն   առաջատար  ընկերությունների   արտադրանքը: Հետևողական   աշխատանքների  արդյունքում   հիվանդանոցի  բացումը  նախատեսվում  է  տարեմուտին: Սկսվել է   համաճարակաբանության  և  հիգիենայի   կենտրոնի Շուշիի  շրջանային բաժնի   վերանորոգումը՝   շվեյցարացի   բարերարի  աջակցությամբ: Շարունակվում  են   աշխատանքները     նոր  տիպի   կորոնավիրուսի    տարածման  կանխարգելման   և  բացահայտված   դեպքերի   պատշաճ   բժշկական  սպասարկման  ուղղությամբ»,-   մանրամասնել է     Ա. Հարությունյանը:

  • Կիսվել: