Ասկերանում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում
ԱՀ պետական բյուջեի միջոցներով Ասկերան քաղաքի կենտրոնական հատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է շինաշխատանքներն իրականացնող «Կապավոր» ՍՊ ընկերության գործադիր տնօրեն Արայիկ Աբաղյանը:
Նա տեղեկացրել է, որ մինչև պատերազմն Ասկերանի նույն հատվածում իրականացվել են փողոցների բարեկարգման, հենապատերի և եզրաքարերի, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի տեղադրման աշխատանքներ:
«Ասկերանի կենտրոնական հատվածում գործընթացը մեկնարկել է 2021 թվականի փետրվարից: Նախատեսվում է մոտ 10 օրից ավարտին հասցնել այն»,- ավելացրել է տնօրենը:

Ըստ Ա. Աբաղյանի՝ Այգեստան-Ստեփանակերտ խաչմերուկից մինչև Ասկերանի Մայրաբերդ (պարիսպ) ընկած ճանապարհը՝ մոտ 8կմ երկարությամբ, մինչև արցախյան երրորդ պատերազմն ասֆալտապատվել էր: