կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Ասկերանի շրջանի մի շարք դպրոցներ համալրվել են համակարգչային տեխնիկայով

Ասկերանի շրջանի մի շարք դպրոցներ համալրվել են համակարգչային տեխնիկայով

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի հանրակրթական 10 դպրոց համալրվել է համակարգչային տեխնիկայով՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը։

Нет описания.

Մասնավորապես՝ Ասկերան քաղաքի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը, Լուսաձոր, Խանցք, Խնձրիստան, Խնածախ, Դաշուշեն, Բերքաձոր, Դահրավ և Հովսեփավան համայնքների կրթօջախները ստացել են 1-ական նոթբուք, պրոյեկտորի էկրան, շարժական համացանցի սարքավորում, վեբ-տեսախցիկ, պրոյեկտոր -Epson, բարձրախոս՝ կոնֆերանս զանգերի համար և այլն։

Нет описания.

ԿԽՄԿ Արցախի գրասենյակից մեզ հետ զրույցում նշել են, որ նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Կրթության հասանելիություն» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է աջակցել դպրոցների՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով համալրմանը, որպեսզի աշակերտները հնարավորություն ունենան օգտվել ժամանակակից կրթության միջոցներից, ինչպես նաև՝ հեռավար կրթության հնարավորությունից։

  • Կիսվել: