Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում կիրականացվի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք
Այսօր կեսօրին, «The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը, Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացնի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Նշենք, որ ԱԻ պետական ծառայության սակրավորները, ռուս գործընկերների հետ մեկտեղ, հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակա անտառային տարածքներում:
Հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը, որպես կանոն՝ կոչնչացվի տեղում: Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ:
Պարզաբանումների և այլ տեղեկատվություն ստանալու համար, կարող եք զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն՝ 911,101,112, 047 94 09 11»,-ասված է ծառայության հայտարարության մեջ: