Աշոտ Հակոբջանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի մասնագիտական տոն օրվա կապակցությամբ
ԱՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի մասնագիտական տոն օրվա կապակցությամբ։
Ուղերձում, մասնավորապես, ասված է․
«ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հարգելի ծառայողներ և վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Սահմանապահի օրվա կապակցությամբ։
Անգնահատելի է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի դերը պետական սահմանի պահպանության, անվտանգության և անկախության ամրապնդման գործում։
Այսօր, առավել քան երբեք, ընդգծված է հայ սահմանապահի դերը, ով իր նվիրական ծառայությամբ իրականացնում է Հայրենիքի պաշտպանության ու պետական սահմանի անձեռնմխելիության ապահովման պատվաբեր առաքելությունը։
Հավերժ փառք ու պատիվ Հայրենիքի անմահ նվիրյալ սահմանապահներին»։