երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Աշոտ Ղուլյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

Աշոտ Ղուլյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

Ի կատարումն Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարի որոշման՝ այսօր կուսակցության կողմից Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել իմ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ  նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու և մեր դիրքորոշումը վերահաստատելու համար, հարկ եմ համարում ևս մեկ անգամ հայտարարել՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է նախագահի սեփական թեկնածուով և համամասնական ամբողջական թարմացված թիմով:

Կուսակցության համամասնական ցուցակը՝ շուտով»:

 

 

  • Կիսվել: