շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Արցախի գործընկերներին է նվիրաբերում համակարգչային տեխնիկա

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Արցախի գործընկերներին է նվիրաբերում համակարգչային տեխնիկա

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը կնվիրաբերի համակարգչային տեխնիկա: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: 

Ըստ հիմնավորման, 2019 թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստորաբաժանումների համակարգչային տեխնիկան թարմացնելու նպատակով ստացվել է բավարար քանակի համակարգչային և հարակից տեխնիկա, որի արդյունքում որոշ քանակի համապատասխան տեխնիկա փոխարինվել է և դեռ փոխարինվում է: 

 

«Արդյունքում առաջանում է փոխարինված համակարգչային որոշ քանակի պահուստ, որը տեխնիկապես և համակարգչային տեխնիկային ներկայացվող չափանիշների տեսանկյունից դեռ ենթակա է հետագա շահագործման: 

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության դեմ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի պետական մարմինների ինֆրակառուցվածքների կրած կորուստները, նաև Արցախի Հանրապետության ԱՍՀՄ նախարարության դիմումները նշված հարցում աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ առաջարկվում է նախարարության առկա պահուստի մի մասը նվիրաբերության կարգով հանձնել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը»,- ասված է հիմնավորման մեջ: 

Ակնկալվում է, որ որոշման նախագծի ընդունմամբ որոշ չափով կլուծվի ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության բնակչության սոցիալական պաշտպանության աշխատանքների էլեկտրոնային կառավարման խնդիրները:

 

  • Կիսվել: