Աշխարհազորի խնդիրը մեզ մոտ սկզբուքային հարց է․ Սամվել Բաբայան
Աշխարհազորի խնդիրը մեզ մոտ սկզբուքային հարց է։ Այս մասին այսօր Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանն ասաց Արցախի ԱԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը։
«Երեքշաբթի անվտանգության խորհրդի նիստ է լինելու առաջին անգամ և քննարկվելու է հենց այդ հարցը»,- ասաց Բաբայանը։
Ըստ Բաբայանի երկու տեսակետ է քննարկվում։ « Մոբիլիզացիան մեզ մոտ լինելու այլ կերպ։ Դա առանձին զորամաս է լինելու»,- առանց փակագծեր բացելու ասաց նա։
Ինչ վերաբերում է աշխարհազորին սփյուռքահայերի ներգրավմանը՝ ԱԱԽ քարտուղարն ասաց, որ չի կարծում, թե առաջիկա ամիսներին սփյուռքահայերը կկարողանա օգնության գալ՝ տարբեր պատճառներով։
«Ռազմավարական ծրագիր է մշակվում, որ մենք ամբողջովին լինենք վստահ, որևիցե խնդիր չունենանք, և Ադրբեջանը տեղը սսկվի վեր ընկնի»,- եզրափակեց Բաբայանը։