շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արվում է ամեն ինչ վիրավորներին պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար․ Արտակ Բեգլարյան

Արվում է ամեն ինչ վիրավորներին պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ Այս մասին պետնախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում

«Ես այցելել եմ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ՝ ծանոթանալու վիրավորների բուժսպասարկման ընթացքին: Զինվորական ու քաղաքացիական բժշկական անձնակազմերի կողմից արվում է ամեն ինչ վիրավորներին պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար»,- գրել է նա:

Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

 

  • Կիսվել: