շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արտակ Բեգլարյանը Ժնևում կներկայացնի Արցախի՝ վերջին ամիսներին տեղի ունեցած շրջափակումն և ցեղասպանությունը

Արտակ Բեգլարյանը Ժնևում կներկայացնի Արցախի՝ վերջին ամիսներին տեղի ունեցած շրջափակումն և ցեղասպանությունը

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, մասնակցում է Ադրբեջանի՝ համընդհանուր պարբերական դիտարկման (զեկույցի) քննարկմանը, որտեղ ներկայացվում են վերջին չորս տարվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ադրբեջանի կողմից կատարված և չկատարված աշխատանքները: Այս մասին Բեգլարյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Այս պաշտոնական քննարկումից հետո Հայ օգնության միությունը կազմակերպել է առանձին միջոցառում Մարդու իրավունքների խորհրդում՝ «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով, որտեղ ես կներկայացնեմ հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցած Արցախի շրջափակումը և ցեղասպանությունը: Այդ միջոցառման մասին կներկայացնեմ ավելի ուշ՝ կայանալուց հետո:
 
Այստեղ եմ գտնվում սփյուռքահայ իրավաբան Գևորգ Հակոբջանյանի հետ միասին՝ Մարդու իրավունքների և արդարության հայկական իրավական կենտրոնի աջակցությամբ: Մի շարք այլ միջոցառումներ ու հանդիպումներ էլ ունեմ Ժնևում՝ նպատակ ունենալով ներկայացնել ալիևյան ցեղասպան ռեժիմի հանցագործությունները, Արցախի փախստական ժողովրդի վիճակը և քննարկել ապագա անելիքները»,- գրել է նա։

  • Կիսվել: