չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արտակ Բեգլարյանը ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Արտակ Բեգլարյանը ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 1-ին այցելել է աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արմինե Պետրոսյանին:
 
Պետական նախարարը բարձր է գնահատել պաշտոնաթող նախարար Մանե Թանդիլյանի ներդրումը հետպատերազմյան դժվար պայմաններում սոցիալական վերականգնման և համակարգում բարեփոխումների իրականացման գործում:
 
Նախագահի հրամանագրով Մանե Թանդիլյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, որը նրան է հանձնել պետական նախարարը:
 
 
Արտակ Բեգլարյանը շնորհավորել է Արմինե Պետրոսյանին աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
 
 
Հանդիպման ընթացքում պետական նախարարը խոսել է սոցիալական ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունների մասին և վերականգնման փուլում գտնվող պետության հաջողությունը պայմանավորել հետևողական ու նվիրված աշխատանքով:

 

  • Կիսվել: