երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
ԱրՊՀ-ն նոր ուսումնական տարին կմեկնարկի հիմնանորոգված մասնաշենքում

ԱրՊՀ-ն նոր ուսումնական տարին կմեկնարկի հիմնանորոգված մասնաշենքում

Արցախի պետական համալսարանի նոր մասնաշենքն արդեն մեծամասամբ կահավորված է համապատասխան գույքով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է բուհի շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը՝ հավելելով, որ առաջիկա ուսումնական տարում նոր մասնաշենքում իրենց պարապմունքները կսկսեն բանասիրական և տնտեսագիտական, իսկ այնուհետև նաև մյուս երեք ֆակուլտետները:

«Հուսով ենք, որ հաջորդ տարի արդեն բոլորը տեղակայված կլինեն նոր մասնաշենքում:
 
Համալսարանը փորձում է բոլոր պայմանները ապահովել ուսումնական տարին հաջողությամբ սկսելու համար:
 
Մենք արդեն հատուկ ծրագիր ենք մշակում առաջին կուրսեցիներին դիմավորելու, ուղեկցելու, իրենց լսարանները ցույց տալու, դասացուցակին, կուրսղեկներին, ուսանողական կառույցներին ծանոթացնելու համար, որպեսզի նոր ընդունված ուսանողն իրեն ուշադրության կենտրոնում զգա՝ գտնվելով ղեկավարության, համալսարանի ղեկավարության ու պրոֆեսորադասախոսական կազմի ուշադրության կենտրոնում»,-նշեց Վ. Յարամիշյանը:

Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում պարապմունքները հնարավոր է իրականացվեն երկհերթ եղանակով, քանի որ լսարանների, լաբորատորիաների կահավորման և այլ կոմունիկացիաների շահագործման խնդիրներ կան, որոնք հնթացս լուծվում են: Անդրադառնալով այս տարվա ընդունելության արդյունքին՝ պրոռեկտորը տեղեկացրեց է, որ բուհն ունեցել է 358 դիմորդ բակալավրիատի առկա համակարգում, որից ընդունվել է 264-ը: «Հեռակա համակարգ է ընդունվել 96 ուսանող, իսկ մագիստրատուրա՝ 94:

Ընդհանուր առմամբ այս տարի համալսարանը ունի ավելի քան 258 նոր ուսանող, որը, իհարկե, ոչ էականորեն, բայց զիջում է նախորդ տարիներին: Այդուհանդերձ, եթե հաշվի առնենք ներկա իրավիճակը, ապա ցուցանիշները գոհացուցիչ են»,-ընդհանրացրել է Վ.Յարամիշյանը:

  • Կիսվել: