չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
ԱրՊՀ հանրակացարանում կբնակվեն Հադրութի շրջանից և մյուս բնակավայրերից տեղահանված բնակիչներին

ԱրՊՀ հանրակացարանում կբնակվեն Հադրութի շրջանից և մյուս բնակավայրերից տեղահանված բնակիչներին

ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի առաջարկությամբ Արցախի պետական համալսարանի ուսանողական հանրակացարանում կբնակվեն Հադրութի շրջանից և մյուս բնակավայրերից տեղահանված շուրջ 100 բնակիչներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հանրակացարանում մինչ այդ բնակվում էին շուրջ 120 ուսանողներ Արցախի պետական համալսարանից և այլ բուհերից:

‹‹Որոշումը դարձյալ բխում էր ռազմական դրությունից՝ հաշվի առնելով ստեղծված անելանելի վիճակը, երբ տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան: Համոզված եմ ուսանողները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը››,- ավելացրել է Ա. Սարգսյանը:

  • Կիսվել: