չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թաթոյանը Բարսելոնայի հայ համայնքի «Արարատ» ասոցիացիայի երիտասարդ ակտիվիստների հետ հանդիպմանը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը

Թաթոյանը Բարսելոնայի հայ համայնքի «Արարատ» ասոցիացիայի երիտասարդ ակտիվիստների հետ հանդիպմանը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը

Բարսելոնայի հայ համայնքի «Արարատ» ասոցիացիայի երիտասարադ ակտիվիստների հետ հանդիպմանը ներկայացրել եմ Արցախում տիրող իրավիճակը` կապված արտաքին աշխարհից ադրբեջանական ամբողջական շրջափակման, ապրելու համար միջոցների բացակայության մասին: Հայտնել է Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
 
Նման քաղաքականությունն ունի միայն մեկ նպատակ՝ էթնիկ զտումների ենթարկել, ստիպել 120,00 ժողովրդին հեռանալ իրենց բնակավայրերից, Հայրենիքից: Ներկայացրել եմ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հանցավոր ներխուժումների ու դրա հետևանքների փաստերը:
Հանդիպման ժամանակ քննարկեցինք համատեղ աշխատանքի հարցեր, այդ թվում` կապված միջազգային ատյաններում համագործակցության հետ:

  • Կիսվել: