կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Արդյունքը նպատակ դարձնելով, իսկ նպատակը՝ իրականություն՝ կկարողանանք թոթափել արցախահայության սոցիալական բեռը. Թանդիլյան

Արդյունքը նպատակ դարձնելով, իսկ նպատակը՝ իրականություն՝ կկարողանանք թոթափել արցախահայության սոցիալական բեռը. Թանդիլյան

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Օրեր առաջ գործարկեցինք սոցիալական շտապօգնության արագ արձագանքման հարթակը՝ նպատակ ունենալով համակարգված և թիրախային աշխատանք իրականացնել սոցիալապես ծանր կացության մեջ գտնվող արցախցիների կարիքները հոգալու և այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերի մեջ կարող ուժերի ներգրավումը նպատակային դարձնելու համար:
 
Արցախցիներին աջակցելու համար ինձ հետ կապ հաստատող անհամար թվով սիրելի ժողովուրդ, մարդիկ,
 
Ուզում եմ խնդրել, որ օգտագործեք այս հարթակը ավելի որակով, ավելի արդյունավետ աշխատելու համար։ Մտեք www.soc911.am կայք, սեղմեք ԱՋԱԿՑՈՒՄ ԵՄ, և ընտրեք աջակցության այն միջոցը, որով ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՋԱԿՑԵԼ կարիք ունեցողներին։
Մեր աշխատակիցները, անհրաժեշտության դեպքում, կապ կհաստատեն ձեզ հետ հետագայում որոշ ճշտումներ անելու համար։
 
Ժամանակը արդյունավետ օգտագործել ուղղակի պարտավոր ենք:
Արդյունքը նպատակ դարձնելով, իսկ նպատակը՝ իրականություն՝ կկարողանանք թոթափել արցախահայության սոցիալական բեռը: Բոլորիս ուժերը ճիշտ և պատեհաժամ ուղղորդելով այդ առաքելությանը՝ առավելագույնն անենք, որ Արցախը շարունակի ապրել:
 
Եթե դեռ չեք միացել, սպասում ենք ձեզ այդտեղ՝ www.soc911.am»:

  • Կիսվել: