կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արցախյան պատերազմում եղել է իսրայելական «մահապարտ» ԱԹՍ-ների «դեբյուտը».The Jerusalem Post

Արցախյան պատերազմում եղել է իսրայելական «մահապարտ» ԱԹՍ-ների «դեբյուտը».The Jerusalem Post

The Jerusalem Post պարբերականն անդրադարձել է իսրայելական ԱԹՍ-ներին ու Ղարաբաղյան պատերազմում դրանցից որոշների առաջին անգամ կիրառմանը:

Ինչպես նշվում է հոդվածում՝ Harop տեսակի ԱԹՍ-ն, օրինակ, սպառազինության տեսակ է, որ գործում է ինչպես անօդաչու թռչող սարք, սակայն իրենից ներկայացնում է նաև հրթիռի նման թիրախավորող մարտագլխիկ, ինչն առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում:

Իսրայելցի թղթակիցը, որը լուսաբանել է պատերազմը, նշել է, որ տարիներ շարունակ Իսրայելը ԱԹՍ-ներ է վաճառել Բաքվին: ՛՛Կովկասի պատերազմը իսրայելական «մահապարտ» ԱԹՍ-ների համար ՛՛դեբյուտ՛՛ է եղել՛՛,-նշվում է հոդվածում:

Նշվում է նաև, որ իսրայելական այդ անօդաչու թռչող սարքերը կարող են թիրախավորել տանկեր, ռազմական տեխնիկա և զինվորականներ: 

Հոդվածագիրն ընդգծում է, որ պատերազմի ավարտին հայերին վրդովել էր, որ հարձակումների են ենթարկվել Իսրայելի տրամադրած ԱԹՍ-ներով: Հայերին զայրացրել էր այն փաստը, որ Իսրայելը սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին և անգիտակցաբար ներգրավվել է մի հակամարտության մեջ, որում շահեր չունի:

  • Կիսվել: