հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության աշխատակիցները փաստահավաք աշխատանքներ են իրականացնում

Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության աշխատակիցները փաստահավաք աշխատանքներ են իրականացնում

Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության աշխատակիցներն այցելել են Մարտունու շրջանի մի շարք համայնքներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում միության նախագահ Արմեն Ասրյանն ասել է, որ այցի շրջանակներում եղել են Մարտունու շրջանի Կարմիր շուկա, համայնքում, Թաղավարդի «Կալեր» հատվածում, Հերհեր, Մաճկալաշեն գյուղերում։

Ա. Ասրյանի խոսքով՝ այցելելով նշված համայնքներում ապրող զոհված զինծառայողների և անհետ կորածների 35 ընտանիքներ՝ զրուցել են անդամների հետ, հավաքագրել նրանց մասին ստույգ տեղեկություններ, ծանոթացել սոցիալ-կենցաղային վիճակին՝ կարիքավորության աստիճանը որոշելու համար:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այդ ընտանիքները հիմնականում առաջ են քաշել պատերազմի հետևանքով վնասված, բայց դեռևս չվերանորոգված տների տանիքներին, ինչպես նաև կենցաղային տեխնիկայի ձեռբերմանը վերաբերող հարցեր: Մեր ծրագրերի շրջանակներում, մենք անձամբ կայցելենք հանրապետության զոհված զինծառայողների և անհետ կորածների բոլոր ընտանիքներ: Փաստահավաք գործողություններից և վերլուծություններից հետո մենք կապ կհաստատենք բարերարների և իշխանությունների հետ՝ համատեղ լուծելու այդ խնդիրները»,- մասնավորապես ասել է Ա. Ասրյանը:

  • Կիսվել: