կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախյան բրենդը համախմբել է արցախցի և լոռեցի կանանց, երիտասարդներին

Արցախյան բրենդը համախմբել է արցախցի և լոռեցի կանանց, երիտասարդներին

Ճռճռուկ, կրմնձուկ, սոխ, սխտոր, համեմ, սպանախ․․․ աշնանը շուրջ 15, իսկ գարնանը 30-ից ավելի տեսակի կանաչի է օգտագործվում ժենգյալով հացի պատրաստման ժամանակ։

Արցախյան խոհանոցի հայտնի բրենդի՝ ժենգյալով հացի պատրաստման նրբությունները արցախցի կանայք սովորեցնում են լոռեցի կանանց և երիտասարդներին։

Փոքր Այրում գյուղում՝ Գրին Քեմփ էկոգյուղական և քաղաքացիական հասարակության զբոսաշրջային կենտրոնում վարպետաց դաս է, որը նախաձեռնել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն «Ստեղծում և արարում են բնակիչները, անհատական և համայնքային զարգացման համար» ծրագրի շրջանակում, իրականացվում է «Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում, Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան կենտրոն-Հայաստան, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ և Մաթևոսյան հիմադրամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է, Ալավերդի համայնքի բնակիչներին, հիմնականում կանանց և երիտասարդներին, տրամադրել էկո-գյուղական, բուսակերական և վեգան խոհանոցի գաստրո և հյուրընկալման հմտություններ։

Վարպետաց դասի մասնակիցները մեծ ոգևորությամբ գործի են անցնում, հատկապես, որ վարպետները հրահանգել են՝ ժանգյալով հացն ավելի համեղ է ստացվում, եթե սիրով ես պատրաստում։

 44-օրյա պատերազմից հետո Մեծ Այրումում ապաստանած Արմինեն առաջիններից էր, որ լսելով ծրագրի մասին մեծ ոգևորությամբ պատրաստակամություն հայտնեց մասնակիցներին ներկայացնել Արցախի ավանդական խոհանոցի բաղադրատոմսերը, նաև՝ դրա միջոցով փոխանցել արցախյան համն ու հոտը։

Գրին Քեմփում իրենց հանգիստն անցկացնող իտալացի Ալեսարդնորն և Յանան ևս մեծ ոգևորությամբ միացան վարպետաց դասին՝ փորձելով անձամբ ժանգյալով հաց պատրաստել։ Ասում են՝ Երևանում արդեն  համտեսել են ժանգյալով հաց, և շատ ուրախ են, որ հնարավորություն են ստացել մասնակցել պատրաստման գործընթացին։ Յանան էլ հավելում է՝ հետաքրքիր էր մասնակցել և լսել նրանց կյանքի պատմությունները, օրինակ ինչպես են տեղափոխվել Արցախից այստեղ և տեղավորվել որպես փախստականներ։ Հետաքրքիր էր նաև լսել սոցիալական ձեռներեցության մասին, թե ինչպես կարող են միասին աշխատել էկոլոգիապես մաքուր ձևերով համայնքը զարգացնելու համար»:

Արդեն տասը  տարի բուսակեր Յանան ուրախ է, որ նոր բաղադատոմսի մասին է իմացել։ «Քանի որ Հայաստանում մարդկանց մեծամասնությունը մսակեր է, ժենգյալով հացը միակ բուսակերական ուտեստն է,  որ ես գիտեմ, ուստի ինձ համար շատ լավ էր սովորել դրա պատրաստման ձևը, և հիմա ուզում եմ ինքս էլ փորձել պատրաստել»,- ասում է նա։

Ալեսանդրոն զարմացած է․ «Իտալական խոհանոցի ուտեստներում էլ բույսեր օգտագործում ենք, բայց ոչ այդքան շատ մեկ ուտեստի մեջ»։

Էլ ինչ ժանգյալով հացի պատրաստում, եթե վերջում թերթերուկ չպատրաստվի։ Թերթերուկը կամ սալին ևս արցախյան աղանդեր է, որը պատրաստում են ժենգյալով հացի խմորից։

Ըստ cvmedia.am-ի։ 

  • Կիսվել: