շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արցախը ոտքի կկանգնի նաև սփյուռքի սոցիալ-տնտեսական ներգրավվածության մեծացման դեպքում

Արցախը ոտքի կկանգնի նաև սփյուռքի սոցիալ-տնտեսական ներգրավվածության մեծացման դեպքում

Արցախում բնակարանաշինսությունը և աշխատատեղերի ստեղծումն առաջնահերթություն է: Արցախ աշխատանքային այցի երկրորդ օրվա ընթացքում Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ։

 

Այսօր, առավել քան երբևէ, Արցախի վերակառուցման և հայկականության պահպանման գործում մեծ է սփյուռքի դերակատարությունը: Գլխավոր հանձնակատարը կարևորեց սփյուռքի ֆիզիկական կապը Արցախի հետ, այցելությունները, զարգացման և կարողությունների, հմտությունների, գիտելիքների փոխանցման ծրագրերը: Մանե Թանդիլյանը նշեց, որ Արցախը կարող է շուտ ոտքի կանգնել նաև սփյուռքի սոցիալական և տնտեսական ներգրավվածության մեծացման դեպքում՝ հիմնելով սոցիալական ձեռնարատիրություններ, փոքր բիզնեսներ, որոնք Արցախը կդարձնեն ինքնաբավ:

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին շարունակել սերտ աշխատանքը և սփյուռքին ներկայացնել Արցախում ներգրավվածության հիմնական ուղղությունները:

  • Կիսվել: