չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Զանգեր-Սիսիան հատվածում մերկասառույց է

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Զանգեր-Սիսիան հատվածում մերկասառույց է

ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Զանգեր-Սիսիան հատվածում, Վայոց ձորի մարզի Սարավան տեղամասում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Այս պահին բուք է, միաժամանակ տեղում է ձյուն, տեսանելիությունն անբավարար է:

ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին. արտակարգ իրավիճակներից և դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար պահպանեք զգոնություն, դեպի ՀՀ երթևեկը կազմակերպեք ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: