ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախը Հայաստանին կապող առաջարկվող նոր ճանապարհը շատ ավելի անվտանգ է լինելու. ԱՀ նախագահ

Արցախը Հայաստանին կապող առաջարկվող նոր ճանապարհը շատ ավելի անվտանգ է լինելու. ԱՀ նախագահ

Մենք ունեցել ենք մի քանի առաջարկություն կապված Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի հետ՝ եւ Ադրբեջանի կողմից, եւ ՌԴ-ի կողմից. բոլոր առաջարկությունները մերժվել են: Այս մասին այսօր Արցախի խորհրդարանում հայտնեց նախագահ Արայիկ Հարությունյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա նաև նշեց, որ ներկայումս առաջարկվող մայրուղին, մի քանի անգամ քննարկվել է Անվտանգության խորհրդում, որին մասնակցել են ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը:

«Մենք ընտրել ենք, մեր կարծիքով, լավագույն տարբերակը»,- նշեց Հարությունյանը` պարզաբանելով, որ ներկայիս տարբերակի վրա ընտրությունը կանգ է առել անվտանգության տեսանկյունից:

«Շինարարությունը ավարտվելուց հետո, մենք հնարավորություն ենք ունենալու մեր գնահատականը տալու դրա որակի և անվտանգության առումով: Իմ կարծիքով՝ նոր ճանապարհը շատ ավելի անվտանգ է լինելու՝ բազմաթիվ անվտանգային խնդիրներ հաշվի առնելով»,- պարզաբանել է նախագահը` խոստանալով անվտանգությանը վերաբերվող հարցերին փակ ֆորմատով անդրադառնալ:

Նշենք, որ ըստ InfoPort.am-ի աղբյուրները նոր ճանապարհը Արցախը ուղիղ գծով կապելու է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հետ, և նեյտրալ գոտիով անցնող հատվածը շատ ավելի կարճ է լինելու, քան ներկայիս գործող ճանապարհի պարագայում` ընդամենը 5 կմ, որտեղ էլ տեղակայված են լինելու ռուս խաղաղապահները:

«ճանապարհի նեյտրալ հատվածի կարճությունը թույլ կտա այն դարձնել ավելի ապահով, խուսափել թշնամու կողմից իրականացվող տարատեսակ սադրանքներից»,- նշեց մեր աղբյուրը:

  • Կիսվել: