ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում ծնունդների թիվն աճել է ավելի քան 39 տոկոսով

Արցախում ծնունդների թիվն աճել է ավելի քան 39 տոկոսով

Արցախի Հանրապետությունում 2022 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ծնունդների թիվն աճել է 39,4 տոկոսով, իսկ մահացածների թիվը նվազել 21,7 տոկոսով:

Այս մասին տեղեկացրել են Արցախի Ազգային վիճակագրական ծառայությունից:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ նոտարիատի գործակալության պետ Լիանա Միրզոյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է ամուսնալուծությունների թիվը: Այս տարվա 8 ամսվա տվյալներով՝ Հանրապետության ՔԿԱԳ բաժիններում գրանցվել է 666 ամուսնություն: Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ ամուսնալուծությունների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 103, անցած տարվա 123-ի փոխարեն:

  • Կիսվել: