երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում տեղադրվել են ՌԴ խաղաղապահ ուժերի անձնակազմի բնակության առաջին բլոկ-մոդուլային քաղաքները․ ՌԴ ՊՆ

Արցախում տեղադրվել են ՌԴ խաղաղապահ ուժերի անձնակազմի բնակության առաջին բլոկ-մոդուլային քաղաքները․ ՌԴ ՊՆ

Արցախում տեղադրվել են ռուսաստանյան խաղաղապահ ուժերի անձնակազմի բնակության առաջին բլոկ-մոդուլային քաղաքները, լրագրողներին ասել է խաղաղապահների ներկայացուցիչը, հայտնում է РИА Новости-ն:

«Ռուսաստանի ՊՆ նյութական և տեխնիկական աջակցության մասնագետները հնարավորինս սեղմ ժամկետում Ստեփանակերտում և Գետավան բնակավայրում կառուցեցին երկու բլոկ-մոդուլային քաղաքներ` Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի համար հարմարավետ, ժամանակակից կենցաղային պայմաններ ստեղծելու համար », – լրագրողներին ասել է խաղաղապահ ներկայացուցիչը:

Նա նաև ավելացրել է, որ 300 խաղաղապահներ արդեն հաստատվել են նման մոդուլներում, և մեկ այլ այդպիսի քաղաք՝ 60 հոգու համար, նախատեսվում է բնակեցնել հաջորդ տարվա հունվարի սկզբին Բերդաշեն բնակավայրում:

  • Կիսվել: